ՓԱՐԻԶԻ << ՄԵԴԻԱ ԳՅՈՒՂԸ >>

11:10 - 16 Հոկ, 2020

Փարիզի օլիմպիական խաղերի / 2024թ․ /  կազմակերպիչները ընտրել են միջոցառումը լուսաբանող լրագրողների համար  բնակելի  շենքեր կառուցող ընկերություններին։  Լրատվական գյուղը կտեղավորի  2800  մարդու։ Խաղերի ավարտից հետո համալիրը կվերածվի ժամանակակից բնակելի տարածքի: 

Աշխատանքները կսկսվեն եկող ամռանը: Կառույցը  կտեղակայվի Փարիզի հյուսիսարևելյան արվարձանում գտնվող Լե Բուրժե համայնքում ,որը կենտրոնից գտնվում է  10 կմ հեռավորության վրա։ Մարզահանդեսի ընթացքը կլուսաբանեն 25 հազար  լրագրողներ։

Փարիզի << Մեդիա գյուղը >>  առաջին նման նախագիծը չէ: Օլիմպիական Սոչիում նույնպես   հատուկ թաղամաս է կառուցվել: Նման փորձ կիրառվել  է նաև Ռիո դե Ժանեյրոյում  և Փհենչհանում։

 

Այլ նորություններ